Հոդված 6
Հոդված 6
1. Կողմերը դիվանագիտական ուղիներով կփոխանակեն սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված իրենց անձնագրերի օրինակները ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում:
2. Եթե Կողմերից որևէ մեկը փոփոխում է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված իր անձնագրերը, ապա նա մյուս Կողմին պետք է դիվանագիտական ուղիներով տրամադրի նոր անձնագրերի օրինակները դրանց գործողության մեջ դնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ: