Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2006-06-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2006-06-01Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 335-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համազգեստի, դասային աստիճանների տարբերանշանների նկարագիրը և նմուշները, դրանք հատկացնելու կարգը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների ծառայողական համազգեստի ու դասային կոչումների տարբերանշանների նկարագրության և ձևերի հաստատման մասին» N 53 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. մարտի 28

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2005 թվականի

մարտի 10-ի N 335-Ն որոշման

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ

Գլխարկը կապույտ կտորից է` սև թավշյա գլխարկաբոլորքով, մուգ կանաչավուն եզրաշերտով, գլխարկագագաթի և գլխարկաբոլորքի վրա` մուգ կանաչավուն եզրաշերտով: Երկու կոճակով ամրացվում է երկշերտ հյուսված կապը (քուղը)` գլխարկաբոլորքի վրա ցանցահյուսազարդով և ոսկեզօծված գլխարկանշանով: Գլխարկահովհարը սև է` լաքապատ: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազության աշխատողների գլխարկահովհարից վերև` գլխարկաբոլորքի վրա, բացի ոսկեզօծ լարահյուսից, դրվում է կաղնու ճյուղերի տեսքով 2 համաչափ ոսկեկար զարդ, իսկ գլխարկագագաթի վրա` Հայաստանի Հանրապետության ոսկեզօծ զինանշանը:

Ամառային գլխարկը սպիտակ կտորե ծածկույթով է: Կանանց տրվում են ամառային կլորավուն և կիսասեզոնային գլխարկներ:

1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների, արդարադատության 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողներին տրվում են սև կարակուլե ականջակալներով գլխարկներ, որոնց վերևի մասը սև կաշվից է, իսկ արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողներին` մոխրագույն գլխարկ, որի վերևի մասը սև կաշվից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողներին տրվում է մոխրագույն գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող կանանց տրվում է գորշ կարակուլե ականջակալներով գլխարկ:

Բաճկոնը` 3-րդ դասի իրավաբանից մինչև 1-ին դասի իրավաբանի դասային աստիճան ունեցող աշխատողների համար, միակոճկուն է` չորս ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, կարանովի թիկնամասով և փողքերի կտրվածքով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով:

Բարձրագույն և արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողների բաճկոնները երկկոճկուն (երկփեղկ) են, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի:

Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ:

Բարձրագույն և արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողների համազգեստը մուգ կապտագույն գաբարդինից է, իսկ 2-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողներինը` մուգ կապտագույն կոստյումի կտորից, օձիքը և թևքածալերը` մուգ կանաչավուն եզրաշերտով, որոնց լայնությունը 2,5 մմ է, իսկ թևքածալերի վրա կա նաև 2 փոքր կոճակ:

Տաբատը մուգ կապույտ կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, 3-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն եզրակարով:

Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների համար տաբատի վրա, եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ, ձգվում է մուգ կանաչավուն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով:

Կոշիկները (կիսակոշիկները) սև են, բարձրագույն և արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողների համար` այծակաշվե (շևրոյե), կաշվե ներբաններով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների դասային աստիճան ունեցող աշխատողների համար` քրոմակաշվե, ռետինե ներբաններով:

Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ և կոշիկներ (կիսակոշիկներ):

Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ և կոշտ օձիքով, երկար թևքերով: Վրադիր վերնաշապիկը գոտիով է, կարճ թևքերով:

Փողկապը սև է:

Վերարկուն ունենում է 6 ոսկեզօծ կոճակ գրատախլակի վրա: Կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների համար վերարկուն գորշ գույնի դրապից է, 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների ու արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցողների համար` կապտագույն դրապից:

Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողներին տրվում է մուգ կապտագույն թիկնոց:

Բաճկոնի, վերարկուի, թիկնոցի և վրադիր վերնաշապիկի վրա տեղադրվում են դատախազության աշխատողի ուսանշաններ և դասային աստիճանի տարբերանշաններ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԸ

Ուսանշանը ձգված վեցանկյուն է, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով:

Ուսանշանները պատրաստվում են մուգ կապույտ թելից, մահուդե աստառի վրա` երիզված ոսկեգույն թելերի հյուսվածքով: Վրադիր վերնաշապիկի ուսանշանները պատրաստվում են արծաթյա թելից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի համազգեստի ուսանշանների վերին հատվածում ոսկեթելերով գործվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, ներքևի հատվածում` 3 լայն ժապավենատիպ հյուսվածք:

Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի պետական խորհրդականների համազգեստի ուսանշանների վերին հատվածում ոսկեթելերով գործվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, ներքևի հատվածում` 2 լայն և միջանկյալ նեղ ժապավենատիպ հյուսվածք:

Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների համազգեստի ուսանշանների վերին հատվածում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, ներքևի հատվածում ոսկեգույն թելերով գործվում է մեկ լայն և մեկ նեղ ժապավենատիպ հյուսվածք:

1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների համազգեստի ուսանշանների վերին հատվածում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, ներքևի հատվածում ոսկեգույն թելերով գործվում է մեկ լայն ժապավենատիպ հյուսվածք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ

Դասային աստիճանների տարբերանշաններ են օձիքի մակակարերը:

Մակակարերը պատրաստվում են մուգ կապույտ թելից, մահուդե աստառի վրա` երիզված ոսկեգույն հյուսվածքով: Վրադիր վերնաշապիկի մակակարերը պատրաստվում են արծաթյա թելից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի մակերեսին գործվում է մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 24 մմ տրամագծով:

Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին ամրացվում է 3 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին` 2 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին` մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով:

Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների մակակարի մակերեսն ունի 2 մուգ դեղնավուն լուսաշերտ: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի մակակարի մակերեսին ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի մակակարի մակերեսին` 2 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի մակակարի մակերեսին` մեկ ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:

1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների մակակարի մակերեսն ունի մեկ մուգ դեղնավուն լուսաշերտ: 1-ին դասի իրավաբանի մակակարի մակերեսին ամրացվում է 4 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, 2-րդ դասի իրավաբանի մակակարի մակերեսին` 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, 3-րդ դասի իրավաբանի մակակարի մակերեսին` 2 ոսկեգույն աստղ` 13 մմ տրամագծով:

Աստղերը մակակարի մակերեսին դասավորվում են մեկ գծով` վերևից ներքև, բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների մակակարի մակերեսին` միջնամասում, արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների մակակարի մակերեսին` 2 լուսաշերտի արանքում, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների մակակարի մակերեսին` լուսաշերտի վրա:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2005 թվականի

մարտի 10-ի N 335-Ն որոշման

էջ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2005 թվականի

մարտի 10-ի N 335-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

Իրերի անվանումները Թիվը (մեկ աշխատողի համար) Կրելու ժամկետը

Գլխարկ

Գլխարկ` կարակուլե

Ամառային գլխարկ

Կանանց գլխարկ

Վերարկու

Թիկնոց

Բաճկոն

Տաբատ

Կանանց կիսաշրջազգեստ

Վերնաշապիկ

Վրադիր վերնաշապիկ

Փողկապ

Կոշիկ

Կիսակոշիկ 1 հատ

1 հատ

1 հատ

1 հատ

1 հատ

1 հատ

1 հատ

2 հատ

2 հատ

2 հատ

2 հատ

1 հատ

1 զույգ

1 զույգ 5 տարի

5 տարի

3 տարի

3 տարի

3 տարի

3 տարի

2 տարի

2 տարի

2 տարի

1 տարի

1 տարի

1 տարի

1 տարի

2 տարի

Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, գլխարկանշանը, աստղերը` մեծ և փոքր, կոճակները` մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը) տրվում են համազգեստի առարկաների թվին համապատասխան` հաշվի առնելով դրանք կրելու ժամկետները:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։