ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2019 թվականի N 1486-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 465-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 3-ի «Իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 18-ի N 354-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 465-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հոկտեմբերի 14-ի N 1486-Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 3-ի N 465-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
առաջին տեղակալ
Լ.Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Լ. Առաքելյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Գ. Գևորգյան - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Ասատուրյան - ՀՀ պաշտպանության նախարարության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության պետ, բ/ծ գնդապետ
Վ. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետ
Կ. Աթոյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ
Ն.Փաշայան - ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն
Գ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների
վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան