Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱԿ-Ի` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀՀ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1508-Ն

ՄԱԿ-Ի` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի` 1998 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայից (այսուհետ` Ռոտերդամի կոնվենցիա) բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռոտերդամի կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանված` վարչարարական գործառույթներ իրականացնող ազգային մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 10.10.19 N 1442-Ն)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ Ռոտերդամի կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա քիմիական նյութերի և թունաքիմիկատների արգելման, խիստ սահմանափակման կամ թույլատրման վերաբերյալ առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. նոյեմբերի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։