ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2015 թվականի N 229-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
մարտի 30-ի N 229-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Գոգյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ
Հ. Դանիելյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Դ. Գյուրջինյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
Ա. Շագաֆյան - Կրթության տեսչական մարմնի ղեկավար
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ռ. Յիրիկյան - «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ռ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Յակուբյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մուրադյան - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)
Ա. Թադևոսյան - ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ (համաձայնությամբ)
Գ. Հայրապետյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ (համաձայնությամբ)
Ա. Թորոսյան - Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Մ. Ապրեսյան - Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր
Է. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Գ. Հաջյան - Երևանի պետական համալսարանի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր
Ռ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ա. Վաղարշյան - Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ա. Աթանեսյան - Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ս. Շուքուրյան - Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Սողոմանյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ
Ռ. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի
Դ. Ափոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Բ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Գ. Մանուկյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Շ. Հակոբյան - Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող
Ա. Գարեգինյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Հ. Վարդումյան - Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 11.12.15 N 1206-Ա, 31.01.17 N 69-Ա, 26.12.17 N 1536-Ա, խմբ. 28.12.18 N 1690-Ա, փոփ. 21.01.19 N 55-Ա, 17.10.19 N 1495-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան