ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1546-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1526-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի «Պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 1526-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հովհաննես Քոչարյանինը» բառերը փոխարինել «Արա Ֆիդանյանինը» բառերով,
2) Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հոկտեմբերի 24-ի N 1546-Ա
որոշման
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հոկտեմբերի 22-ի N 1526-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Արմեն Ղազարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ (պատվիրակության ղեկավար)
Արա Ֆիդանյան - Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով) պետ
Դավիթ Սարգսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան