ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2019 թվականի N 1457-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 225000 (երկու հարյուր քսանհինգ հազար) դրամ կուտակված մաշվածությամբ, 0 (զրո) դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
հոկտեմբերի 24-ի N 1457-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
հ/հ Գույքային համարը Գույքի անվանումը, համառոտ բնութագիրը Սերիա/համար Ձեռքբերման տարեթիվը Գույքի
համախառն հաշվեկշռային արժեքը (դրամ) կուտակված մաշվածությունը (դրամ) հաշվեկշռային արժեքը
(դրամ)
1. 00111168 Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM NXV5PER005214007F62000 2012 75000 75000 0
2. 00111169 Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM NXV5PER005214008002000 2012 75000 75000 0
3. 00111171 Համակարգիչ՝ դյուրակիր ACER TM 4750 Intel Pentium B960, 2.2GHz, 2GbRAM NXV5PER005214007DB2000 2012 75000 75000 0
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան