Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 նոյեմբերի 2019 թվականի N 1587-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Էլեկտրաէներգիայի 19-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու, ինչպես նաև համապատասխան ոլորտները համակարգող նախարարների հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 1-3-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամներից Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Սուրեն Պապիկյանի և Արմինե Մուրադյանի գործուղման հետ կապված գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Լիլիթ Սարոյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Բաղրամյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցների հաշվին:

6. Ընդունել ի գիտություն, որ Արա Սիմոնյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 1-ի N 1587-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Ա. Սիմոնյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով

Գ. Բաղրամյան -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Լ. Սարոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ

Ա. Մուրադյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։