ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2016 թվականի N 67-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2016 թ. փետրվարի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թվականի
փետրվարի 12-ի N 67-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Աբգարյան - Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ
Ա. Խզմալյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Լ. Գրիգորյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ
Վ. Գասպարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ
Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ
Լ. Երնջակյան - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Ակշելյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Ա. Ավանեսով - արվեստաբան (համաձայնությամբ)
Լ. Չաուշյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Հ. Պապյան - օպերային երգչուհի (համաձայնությամբ)
Վ. Շարաֆյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Ս. Նավասարդյան - դաշնակահարուհի (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Հարությունյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր
Մ. Նավոյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի պրոֆեսոր
Դ. Ղազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի խորհրդական
Է. Թադևոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնի պրոֆեսոր
Ա. Ոսկանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և ժողովրդական երգեցողության ամբիոնի վարիչ
Ի. Բադալյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի պրոֆեսոր
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Ալեքսանյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտացման ուսանող (բակալավր)
Ա. Դավեյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Վոկալ-արվեստ՝ ակադեմիական երգեցողություն» մասնագիտացման ուսանող (բակալավր)
Ա. Առուստամյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Վոկալ-արվեստ՝ ժողովրդական երգեցողություն» մասնագիտացման ուսանող (բակալավր)
Շ. Հովակիմյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Է. Հովհաննիսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող
Կ. Աղաբեկյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի «Դիրիժորություն» մասնագիտացման ուսանող (բակալավր)
(հավելվածը խմբ. 16.11.18 N 1528-Ա, փոփ. 10.05.19 N 514-Ա, փոփ., խմբ. 04.11.19 N 1592-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան