«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2005 թվականի N 407-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «07. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. ապրիլի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 7-ի N 407-Ն որոշման
2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
Գնման ենթակա սարքավորումների և ծառայությունների անվանումները Չափի
միավորը Ձեռքբերումների ծավալը Միավորի գինը
(հազ. դրամ) Ֆինանսավորման ծավալը
1-ին կիսամյակ ինն
ամիս տարի
1. Համակարգչային տեխնիկայի գնում` 1350.0
1.1. սկաներ (HP 5550 C / կամ համարժեքը) հատ 1 400.0 160.0 280.0 400.0
1.2. պատճենահանման մեքենա (Canon NP 7161 կամ համարժեքը) հատ 1 950.0 380.0 665.0 950.0
2. Կադաստրի ստեղծման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող արխիվային նյութերի և քարտեզների ուսումնասիրում, դրանց պատճենների ձեռքբերում x x x 180.0 300.0 400.0
3. Բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հրատարակված նյութերի ուսումնասիրում, դրանց ձեռքբերում x x x 135.0 225.0 300.0
4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և բուսաբանության ինստիտուտներում բնության հատուկ պահպանվող տարածքների ֆլորային և ֆաունային վերաբերող նյութերի ուսումնասիրում (խորհրդատվություն), դրանց պատճենների ձեռքբերում x x x 292.5 487.5 650.0
Ընդամենը 1147.5 1957.5 2700.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան