Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1368-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2019 թվականի N 1599-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 1368-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1368-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-9-րդ կետերով՝

«7. 6310900000 Լաթեր օգտագործված կամ նոր Տեքստիլ և տրիկոտաժե արտադրության թափոն, լաթեր կգ 5 400 000 000 Թուրքիա, Թուրքմենիա, Ուզբեկստան, Բանգլադեշ, Պակիստան 1 300 000 000

8. 5601219000 Բամբակ, մանածագործական նյութերից պատրաստված արտադրանք Մանածագործական վատաներ, կարճ բամբակյա մանրաթել կգ 5 400 000 000 Թուրքիա, Թուրքմենիա, Ուզբեկստան, Բանգլադեշ, Պակիստան 2 500 000 000

9. 4822100000 Թելի փաթաթման թղթյա կոն Թղթյա բոբիններ կգ 90 000 Թուրքիա, Թուրքմենիա, Չինաստան 160 000 000».

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «920 414 000» թիվը փոխարինել «4 880 414 000» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։