ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1605-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1390-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1390-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 6-րդ կետի «Չափի միավորը» սյունակի «հատ» բառը փոխարինել «կգ» բառով, իսկ «Քանակը» սյունակի «2 700 000» թիվը՝ «90 000» թվով.
2) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-9-րդ կետերով՝
«8. 5601 Բամբակ, մանածագործական նյութերից պատրաստված արտադրանք կգ 5 400 000 000 2 500 000 000
9. 6310 Լաթեր օգտագործված կամ նոր կգ 5 400 000 000 1 300 000 000».
3) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «4 272 254 000» թիվը փոխարինել «8 072 254 000» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 18
Երևան