ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի N 1718-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1310-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1310-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
նոյեմբերի 19-ի N 1718-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1310-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Ղազարյան
Վ. Լալայան
Գ. Մամիկոնյան - ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական
Ն. Ավետյան
Ս. Շահնազարյան
Ա. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ
- ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետի տեղակալ
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
Ն. Սահակյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ
Ա. Ալեքսանդրյան
Ս. Մաթևոսյան
Ն. Սահակով
Ա. Խաչիկյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինության և տարածական պլանավորման բաժնի պետ
- ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի խորհրդական
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ (համաձայնությամբ)
Ռ. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության առաջատար մասնագետ
Դ. Շինդյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության փորձագետ (աշխատանքային խմբի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան