Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-19-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 2. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հետևյալ մարմիններում հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա.

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.

4) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում.

5) Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում.

7) Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում.

8) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմում.

9) Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում.

10) Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում.

11) Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում.

12) Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.

13) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում.

14) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում.

15) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում.

16) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

2. Սույն օրենքը չի տարածվում քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի։

3. Սույն օրենքը չի տարածվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա։

4. Սույն օրենքով սահմանված` հանրային ծառայողներին վերաբերող դրույթները տարածվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա միայն սույն օրենքով սահմանված դեպքերում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։