Հոդված 42. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի վարձատրությունը
Հոդված 42. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի վարձատրությունը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը սույն օրենքից բխող գործառույթների իրականացման համար ստանում է վարձատրություն։
2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի 16.15-ապատիկի չափով, նախագահի տեղակալինը` 17.20-ապատիկի չափով, նախագահինը` 18.25-ապատիկի չափով։
3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության նյութատեխնիկական և կազմակերպական աջակցությունն իրականացնում է Հանրապետության Նախագահի աշխատակազմը:
(42-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-194-Ն)