Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1637-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2019 թվականի N 1728-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1637-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Արմեն Գրիգորյանին, Հայկ Պետրոսյանին և Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 1637-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գեղամ Վարդանյանին, Արմեն Գրիգորյանին, Հայկ Պետրոսյանին և Արմեն Աբրահամյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին».

2) 1-ին կետում «անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին» բառերը.

3) 2-րդ կետում «Արմեն Գրիգորյանի» բառերից առաջ լրացնել «Գեղամ Վարդանյանի» բառերը.

4) 3-րդ կետում «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանին» բառերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. նոյեմբերի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։