Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի հավելվածի «Ջրի ազգային ծրագրի իրականացման միջոցառումների փուլային ծրագրում»՝
1) «Իրավական պահանջներ» բաժնի առաջին պարբերության «Կարճաժամկետ միջոցառումներ» սյունակի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) «Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) «Ջրային ռեսուրսների կառավարման կարիքներ» բաժնի երկրորդ պարբերության «Երկարաժամկետ միջոցառումներ» սյունակից հանել «Ջրի ազգային խորհրդի Վեճերը լուծող հանձնաժողովի դերի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների մշակում:» բառերը: