Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

11 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 152-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 3-ը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 12-րդ բաժնում 12921-րդ տողից հետո «12902» թիվը փոխարինել «12922» թվով,

2) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 13821-րդ տողից հետո «13802» թիվը փոխարինել «13822» թվով,

3) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 19-րդ բաժնում 190-րդ ենթաբաժինը 19002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

« 1901 Գործառնական վարձակալության գծով ստացվելիք գումարներ

19010 Գործառնական վարձակալության գծով ստացվելիք գումարներ

»,

4) Կանոնակարգի Ձև թիվ 1 հաշվետվության 19-րդ բաժնում «19252» թիվը փոխարինել «1925» թվով,

5) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 20-րդ բաժնում 2020-րդ տողի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 2020 Ասոցիացված կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

20200 Ասոցիացված բանկերում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

20201 Ասոցիացված վարկային կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

20202 Ասոցիացված ներդրումային ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

20203 Ասոցիացված ապահովագրական ընկերություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

20204 Ասոցիացված այլ ֆինանսական կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

20205 Ասոցիացված այլ կազմակերպություններում բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

»,

6) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 21-րդ բաժնում.

ա. բաժնի 21006-րդ, 21015-րդ և 21026-րդ տողերում «Ֆինանսական վարձակալությամբ ստացված» բառերը փոխարինել «Գործառնական վարձակալությամբ տրված» բառերով,

բ. բաժինը 21125-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 212-րդ ենթաբաժնով.

« 212 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)

2120 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)

21200 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հողամասեր)

21201 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ շենքեր, շինություններ)

21202 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ գույք և գրասենյակային սարքավորումներ)

21203 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ համակարգչային և այլ տեխնիկա)

21204 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ փոխադրամիջոցներ)

21205 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ այլ հիմնական միջոցներ)

2121 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն

21210 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ շենքեր և շինություններ) կուտակված մաշվածություն

21211 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ գույք և գրասենյակային սարքավորումներ) կուտակված մաշվածություն

21212 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ համակարգչային և այլ տեխնիկա) կուտակված մաշվածություն

21213 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ փոխադրամիջոցներ) կուտակված մաշվածություն

21214 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ այլ հիմնական միջոցներ) կուտակված մաշվածություն

2122 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում

21220 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ հողամասեր) կուտակված արժեզրկում

21221 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ շենքեր և շինություններ) կուտակված արժեզրկում

21222 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ գույք և գրասենյակային սարքավորումներ) կուտակված արժեզրկում

21223 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ համակարգչային և այլ տեխնիկա) կուտակված արժեզրկում

21224 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ փոխադրամիջոցներ) կուտակված արժեզրկում

21225 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ այլ հիմնական միջոցներ) կուտակված արժեզրկում

»,

7) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 22-րդ բաժինը 22410-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 225-րդ ենթաբաժնով.

« 225 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)

2250 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)

22500 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ համակարգչային ծրագրեր)

22501 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ այլ ոչ նյութական ակտիվներ)

2251 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) կուտակված ամորտիզացիա

22510 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ համակարգչային ծրագրեր) կուտակված ամորտիզացիա

22511 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ այլ ոչ նյութական ակտիվներ) կուտակված ամորտիզացիա

2252 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ) կուտակված արժեզրկում

22520 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ համակարգչային ծրագրեր) կուտակված արժեզրկում

22521 Օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ այլ ոչ նյութական ակտիվներ) կուտակված արժեզրկում

»,

8) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 23-րդ բաժնում.

ա. 230-րդ ենթաբաժինը 23002-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

« 23003 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվներ

»,

բ. 230-րդ ենթաբաժինը 23012-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

« 23013 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

»,

գ. 231-րդ ենթաբաժինը 23102-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

« 23103 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվներ

»,

դ. 231-րդ ենթաբաժինը 23112-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

« 23113 Գործառնական վարձակալության տրված ոչ ընթացիկ ակտիվների կուտակված արժեզրկում

»,

9) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 24-րդ բաժնում 242-րդ ենթաբաժնի ներքո հաշվառվող հաշիվները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 242 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)

2420 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ)

24200 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ հիմնական միջոցներ)

24201 Կապիտալ ներդրումներ կազմակերպության օգտագործման իրավունքի ձևով ակտիվներում (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)

»,

10) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 38-րդ բաժնում.

ա. 380-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 380 Վարձակալության գծով պարտավորություններ

3800 Վարձակալության գծով պարտավորություններ

38000 Բանկերի նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ

38001 Վարկային կազմակերպությունների նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ

38002 Այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ

38003 Այլ անձանց նկատմամբ վարձակալության գծով պարտավորություններ

3801 Կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

38010 Բանկերի նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

38011 Վարկային կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

38012 Այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

38013 Այլ անձանց նկատմամբ կարճաժամկետ վարձակալության կամ փոքրարժեք ակտիվների վարձակալության գծով պարտավորություններ

»,

բ. Կանոնակարգից հանել 381-րդ, 3810-րդ, 38100-րդ, 38101-րդ, 38102-րդ, 38103-րդ տողերը,

11) Կանոնակարգի Ձև թիվ 1 և Ձև թիվ 2 հաշվետվությունների 86-րդ բաժնում 861-րդ ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 861 Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ կամ վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ

8610 Կարճաժամկետ վարձակալությամբ ստացված ակտիվներ

86100 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ

86101 Այլ հիմնական միջոցներ

86102 Այլ ակտիվներ

8611 Վարձակալությամբ ստացված փոքրարժեք ակտիվներ

86110 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ

86111 Այլ հիմնական միջոցներ

86112 Այլ ակտիվներ

»:

12) Կանոնակարգի Ձև թիվ 11 հաշվետվությունից հանել «Բանկի կողմից վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումներ» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2019 թ. հոկտեմբերի 16

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։