Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-12-12-ից մինչև 2024-01-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-01-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

20 նոյեմբերի 2019 թ. թիվ 50-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-ՍԱԿԱԳԻՆ (քաղ. ավիացիա) (ամսական) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ`

Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 50-Ն որոշման

Ակտի պատկեր

1. Բեռնափոխադրում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ, 1 տոննա/կմ

Բեռի անվանումը Քաշը (տոննա), հեռավորություն (կմ) Բեռնափոխադրման ուղղություն՝

1-արտահանում,

2-ներմուծում

Սակագինը,

առանց ԱԱՀ-ի, (դրամ)

Ա 1 2 3

2. Բեռնափոխադրում Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ երկրներ), 1տոննա/կմ

Բեռի անվանումը Քաշը (տոննա), հեռավորություն (կմ) Բեռնափոխադրման ուղղություն՝

1-արտահանում,

2-ներմուծում Սակագինը,

առանց ԱԱՀ-ի, (դրամ)

Ա 1 2 3

3. Բեռնափոխադրում այլ երկրներ, 1տոննա/կմ

Բեռի անվանումը Քաշը (տոննա), հեռավորություն (կմ) Բեռնափոխադրման ուղղություն՝

1-արտահանում,

2-ներմուծում Սակագինը,

առանց ԱԱՀ-ի, (դրամ)

Ա 1 2 3

Ղեկավար ______________________________ ___________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ______________________________ ______________________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

_____ ______________ _______թ.(լրացման ամսաթիվը)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 50-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Օդային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎԻԱ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են օդային տրանսպորտով բեռների փոխադրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Հաշվետվությունը ներկայացվում է վիճակագրական կոմիտե՝ դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. ԲԵռնափոխադրումների երթուղիները տարանջատվում են 3 հիմնական ուղղությունների՝

1) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ,

2) Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) երկրներ,

3) այլ երկրներ:

7. Յուրաքանչյուր բեռի տեսակի բեռնափոխադրման գծով գրանցվում է հաշվետու ամսում բեռնափոխադրման ծառայություն-ներկայացուցչի փոխադրման փաստացի տարածության վրա (տոննա/կմ) մեկ տոննա բեռի առաքման սակագինը՝ առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ):

8. 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր փոխադրման արժեքը:

9. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):

10. Սյունակ «Ա»-ում լրացվում է տվյալ բեռի անվանումը:

11. Սյունակ «1»-ում լրացվում է տվյալ բեռի քաշը (տոննա) և այն տեղափոխման հեռավորությունը (կմ):

12. Սյունակ «2»-ում լրացվում է տվյալ բեռի փոխադրումն ըստ ուղղությունների՝ 1 - արտահանում, 2 - ներմուծում:

1) «Բեռների արտահանում հանրապետությունից դուրս»՝ երթուղի, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում:

2) «Բեռների ներմուծում հանրապետություն»՝ երթուղի է, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում:

13. Սյունակ «3»-ում լրացվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակ բեռի փոխադրման սակագինը առանց ԱԱՀ-ի:

14. Սակագինը հաշվարկվում է բեռի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա:

15. Բեռնաշրջանառությունը (տոննա/կիլոմետրերով) ըստ հաղորդակցության ուղղությունների որոշվում է առանձին չվերթներով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով ((տոննա) x (կմ) = (տոննա/կիլոմետր)):

16. Սակագինը հաշվարկվում է որպես վերոնշյալ փոխադրման արժեքի (դրամ) հարաբերություն համապատասխան բեռնաշրջանառությանը (տոննա/կիլոմետր):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։