Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 496-Ն

ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «02. Վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզագրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

ապրիլի 21-ի N 496-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2005 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

ծրագրով նախատեսված աշխատանքի`

նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը առաջին կիսամյակ ինն ամիս տարի

1 2 3 4 5 6

Վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզագրում 1. Ուսումնասիրել այն եվրոպական երկրների փորձը, որտեղ իրականացվում է վնասակար նյութերի արտանետման աղբյուրների և այդ նյութերի որակական ու քանակական ցուցանիշների քարտեզագրում գործողությունների ծրագիր

2. Գնահատել Հայաստանում վնասակար նյութերի արտանետման աղբյուրների և այդ նյութերի որակական ու քանակական ցուցանիշների քարտեզագրման համար անհրաժեշտ ցուցանիշների վերաբերյալ գոյություն ունեցող տեղեկատվությունը, կազմել այն լրացնելու և լուծում պահանջող այլ խնդիրների ցանկը: Մշակել այդ խնդիրների լուծմանը նպատակաուղղված գործողությունների ծրագիր

3. Գույքագրել և դասակարգել վնասակար նյութերի արտանետումները և աղտոտման աղբյուրները` ըստ բարձրության, տեղադիրքի, արտանետվող նյութերի տեսակի և այլն աղտոտման անշարժ աղբյուրների և արտանետումների տվյալների բազա

4. Տեղադրել աղտոտող նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների գույքագրման ցուցանիշները` կոնվենցիայի շրջանակներում ստեղծված` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի ցանցում Հայաստանի տվյալները՝ տեղադրված Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի ցանցում

5. Էլեկտրոնային քարտեզագրման համար պահանջվող տեղեկատվության նախապատրաստում: Հայաստանի Հանրապետության տարածքի համար աղտոտվածության քարտեզի կազմում: վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզ

Աշխատանքների ծավալը x նշված փաստաթղթերի փաթեթ` ներառյալ մշակված քարտեզը x x x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 9000.0 x x x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) x 9000.0 3600.0 6300.0 9000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։