Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

3 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 497-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «01. Բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծման ծրագրերի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

ապրիլի 21-ի N 497-Ն որոշման

2 0 0 5 Թ Վ Ա Կ Ա Ն Ի Պ Ե Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Վ Ե Ր`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները 2005 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

ծրագրով նախատեսված աշխատանքների`

նկարագիրը և փուլերը վերջնական արդյունքը 1-ին կիսամյակ ինն ամիս տարի

1 2 3 4 5 6

1. «Արփի» («Գնիշիկ») ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով 2005 թվականի պետական պատվեր «Արփի» («Գնիշիկ») ազգային պարկի թվայնացված քարտեզի պատրաստում «Արփի» («Գնիշիկ») ազգային պարկի թվայնացված քարտեզ

նախատեսվող «Արփի» («Գնիշիկ») ազգային պարկի տարածքի և դրան սահմանակից համայնքների բնակչության, տեղական ինքնակառավարման ու պետական կառավարման մարմինների և այլ շահառուների հետ «Արփի» («Գնիշիկ») ազգային պարկի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին և պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության ու բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, դրանցպահպանության ու կայուն օգտագործման, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում դրանց ինտեգրման ուղիների և ակնկալվող օգուտների վերաբերյալ շահառուների հետ հասարակական լսումների ու քննարկումների կազմակերպում հասարակական լսումների և քննարկումների արդյունքներն ամփոփող հաշվետվություն

«Արփի» («Գնիշիկ») ազգային պարկի ստեղծման և տարածքի կանոնադրության հաստատման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակում «Արփի» («Գնիշիկ») ազգային պարկի ստեղծման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ

Աշխատանքների ծավալը x 1 («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) x x x

Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) x 700.0 x x x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ) x 700.0 315.0 525.0 700.0

2. «Կիրանց» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով 2005 թվականի պետական պատվեր «Կիրանց» բնական պարկի թվայնացված քարտեզի պատրաստում «Կիրանց» բնական պարկի թվայնացված քարտեզ

նախատեսվող «Կիրանց» բնական պարկի տարածքի և դրան սահմանակից համայնքների բնակչության, տեղական ինքնակառավարման ու պետական կառավարման մարմինների և այլ շահառուների հետ «Կիրանց» բնականպարկի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին և պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության ու բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, դրանց պահպանության ու կայուն օգտագործման, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում դրանց ինտեգրման ուղիների և ակնկալվող օգուտների վերաբերյալ շահառուների հետ հասարակական լսումների ու քննարկումների կազմակերպում հասարակական լսումների և քննարկումների արդյունքներնամփոփող հաշվետվություն

«Կիրանց» բնական պարկի ստեղծման և տարածքի կանոնադրության հաստատման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակում «Կիրանց» բնական պարկի ստեղծման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ

Աշխատանքների ծավալը x 1 («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) x x x

Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 400.0 x x x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 400.0 180.0 300.0 400.0

«Ջերմուկ» ազգային պարկի թվայնացված քարտեզի պատրաստում «Ջերմուկ» ազգային պարկի թվայնացված քարտեզ

3.«Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով 2005 թվականի պետական պատվեր նախատեսվող «Ջերմուկ» ազգային պարկի տարածքի և դրան սահմանակից համայնքների բնակչության, տեղական ինքնակառավարման ու պետական կառավարման մարմինների և այլ շահառուների հետ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին և պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության ու բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, դրանց պահպանության ու կայուն օգտագործման, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում դրանց ինտեգրման ուղիների և ակնկալվող օգուտների վերաբերյալ շահառուների հետ հասարակական լսումների ու քննարկումների կազմակերպում հասարակական լսումների և քննարկումների արդյունքներն ամփոփող հաշվետվություն

«Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման և տարածքի կանոնադրության հաստատման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակում «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ

Աշխատանքների ծավալը x 1 («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) x x x

Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 700.0 x x x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 700.0 315.0 525.0 700.0

4. «Որոտան» բնական պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով 2005 թվականի պետական պատվեր «Որոտան» բնական պարկի թվայնացված քարտեզի պատրաստում «Որոտան» բնական պարկի թվայնացված քարտեզ

նախատեսվող «Որոտան» բնական պարկի տարածքի և դրան սահմանակից համայնքների բնակչության, տեղական ինքնակառավարման ու պետական կառավարման մարմինների և այլ շահառուների հետ «Որոտան» բնական պարկի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին և պարկի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության ու բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, դրանց պահպանության ու կայուն օգտագործման, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում դրանց ինտեգրման ուղիների և ակնկալվող օգուտների վերաբերյալ շահառուների հետ հասարակական լսումների ու քննարկումների կազմակերպում հասարակական լսումների և քննարկումների արդյունքներն ամփոփող հաշվետվություն

«Որոտան» բնական պարկի ստեղծման համար անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթ

«Որոտան» բնական պարկի ստեղծման և տարածքի կանոնադրության հաստատման համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի մշակում

Աշխատանքների ծավալը x 1 («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) x x x

Միավորի արժեքը` ներառյալ

ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 700.0 x x x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 700.0 315.0 525.0 700.0

5. «Արևիկ» պետական արգելոցի ստեղծման ծրագրի մշակման գծով 2005 թվականի պետական պատվեր 1. «Արևիկ» պետական արգելոցի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական ու ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ «Արևիկ» պետական արգելոցի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական ու ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման հաշվետվություն` ներառյալ ստորև նշված հավելվածները`

2. «Արևիկ» պետական արգելոցի սխեմատիկ քարտեզի պատրաստում ա) «Արևիկ» պետական արգելոցի սխեմատիկ քարտեզ

3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում բ) ծրագրի իրականացման գործողությունների պլան և ժամանակացույց

4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում գ) ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվ

Աշխատանքների ծավալը x 1 (հաշվետվություն) x x x

Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 1000.0 x x x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 1000.0 450.0 750.0 1000.0

6. «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման ծրագրի մշակման գծով 2005 թվականի պետական պատվեր 1. «Արփի լիճ» ազգային պարկի ջրային և ցամաքային էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական և ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման նպատակով ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ «Արփի լիճ» ազգային պարկի ջրային և ցամաքային էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության և բնության ժառանգության բնապահպանական ու ռեկրեացիոն հզորությունների, ինչպես նաև նախատեսվող սահմանների նկարագրման վերաբերյալ հիմնավորման հաշվետվություն` ներառյալ ստորև նշված հավելվածները`

2. «Արփի լիճ» ազգային պարկի սխեմատիկ քարտեզի պատրաստում ա) «Արփի լիճ» ազգային պարկի սխեմատիկ քարտեզ

3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում բ) ծրագրի իրականացման գործողությունների պլան և ժամանակացույց

4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում գ) ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվ

Աշխատանքների ծավալը x 1 (հաշվետվություն) x x x

Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 1000.0 x x x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը

(հազ. դրամ) x 1000.0 450.0 750.0 1000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։