ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2019 թվականի N 826-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման և նրա հարակից տարածքի կառուցապատման ծրագիրը քննարկելու նպատակով՝
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. նոյեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
նոյեմբերի 29-ի N 826-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հ. Սարգսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Մեսչյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Ա. Էլոյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Բ. Քոչարյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական
Մ. Գրիգորյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության խորհրդական
Ա. Սահակյան - «ՖՖԱ ինվեստմենտ» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան