ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2019 թվականի N 1691-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1363-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1363-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 266-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 267-290-րդ կետերով՝
« 267. 2102101000 Ակտիվ կուլտուրալ խմորասնկեր Չոր խմորասունկ VL1 կգ 12 ԵՄ 212 124
268. 2102201900 Խմորիչ ոչ ակտիվ Nutristart org խմորասնկերին սնուցող նյութ կգ 36 ԵՄ 429 264
269. 3504009000 Պրոտեին գինու արտադրության համար Polimust rose խմորումը խթանող նյութ կգ 126 ԵՄ 1 515 591
270. 2102101000 Կուլտուրալ խմորասնկեր Չոր ակտիվ խմորասունկ FC9 direct կգ 210 ԵՄ 19 635 000
271. 2102209000 Խմորիչներ ոչ ակտիվ Խմորման ընթացքում եթերների արտադրությունը խթանող նյութ կգ 153 ԵՄ 19 354 500
272. 2102101000 Ակտիվ կուլտուրալ խմորասնկեր Չոր ակտիվ խմորասունկ Bayanus կգ 66 ԵՄ 574 629
273. 2102101000 Ակտիվ կուլտուրալ խմորասնկեր Չոր ակտիվ խմորասունկ Aroma White կգ 390 ԵՄ 5 898 750
274. 2102101000 Ակտիվ կուլտուրալ խմորասնկեր Չոր ակտիվ խմորասունկ Zymasil կգ 180 ԵՄ 2 227 500
275. 2102209000 Խմորիչներ ոչ ակտիվ Խմորման խթանիչ կգ 2760 ԵՄ 21 555 600
276. 3105300000 Դիամոնիումի հիդրոֆոսֆատ Ամոնիումի երկֆոսֆատ (դիամոնիումֆոսֆատ) կգ 2700 ԵՄ 2 866 050
277. 3507909000 Ֆերմենտներ՝ գինեգործության համար Թմրեցման ֆերմենտ Lafase Grand Cru կգ 19.5 ԵՄ 1 302 980
278. 3507909000 Ֆերմենտներ՝ գինեգործության համար Թմրեցման ֆերմենտ Lafase Fruit կգ 150 ԵՄ 9 768 000
279. 3507909000 Ֆերմենտներ՝ գինեգործության համար Թերմո գինեգործության մեջ օգտագործվող ֆերմենտ կգ 35.7 ԵՄ 1 240 932
280. 3507909000 Ֆերմենտներ՝ գինեգործության համար Ֆերմենտ մամլման ընթացքում օգտագործվող կգ 69 ԵՄ 4 371 840
281. 2917199000 Պոլիկարբոնային ացիկլիկ թթու Խնձորաթթու կգ 975 ԵՄ 1 598 025
282. 2102201900 Խմորիչներ ոչ ակտիվ Տանինները կայունացնող նյութ կգ 60 ԵՄ 3 066 690
283. 2102201900 Խմորիչներ ոչ ակտիվ Արոմատիկ նյութերի hակաօքսիդանտ նյութ կգ 45 ԵՄ 651 420
284. 2918130000 Գինեթթվի աղեր և բարդ եթերներ Մետագինեթթու կգ 315 ԵՄ 1 280 318
285. 1301200000 Արաբիկայի խեժ Կալիումի պոլիասպարտատ կգ 180 ԵՄ 1 049 400
286. 2512000000 Հողեր ինֆուզորային սիլիցիումային Սպիտակ ինֆուզորային հողեր կգ 2700 ԵՄ 1 485 000
287. 2512000000 Հողեր ինֆուզորային սիլիցիումային Վարդագույն ինֆուզորային հողեր կգ 300 ԵՄ 1 158 300
288. 3002905000 Աճեցված մանրէներ Խնձորակաթնաթթվային բակտերիաներ կգ 28 ԵՄ 20 090 070
289. 3913900000 Արգինաթթու և նրա եթերները Բակտերիաների գործունեությունը կասեցնող նյութ կգ 9 ԵՄ 13 340 250
290. 7308909809 Գունավոր մետաղներից պատրաստված այլ կոնստրուկցիաներ և բաղկացուցիչ մասեր Անկեռային սյուներ և ֆիքսատորներ կգ 50 000 ԵՄ 131 000 000
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «4 910 280 000» թիվը փոխարինել «5 175 952 233» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 2
Երևան