Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
2. 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Օրենքի 9-րդ հավելվածի 1.25, 1.29, 1.33, 1.37 գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների համար հիմնական աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափից:
3. Սույն օրենքի գործողության ընթացքում սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործակիցներով վարձատրվող պետական ծառայողների՝ Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հիմնական աշխատավարձի բնականոն աճի իրավունք ձեռք բերելու դեպքում բնականոն աճը կիրառվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափերի՝ տվյալ պահին աշխատողի համար նախատեսված գործակցի և օրենքով սահմանված կարգով բնականոն աճի կիրառման դեպքում համապատասխան գործակցի միջոցով որոշվող պաշտոնային դրույքաչափերի տարբերության չափով:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2019 թ. դեկտեմբերի 3
Երևան
ՀՕ-224-Ն