ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2019 թվականի N 1816-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից Բրեստ քաղաքում «Նախաքննության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը» թեմայով կլոր սեղանին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը (12-ից 13-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված կեցության ծախսերը հոգում է բելառուսական կողմը) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1816-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ
Ա. Պողոսյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Ռ. Ադիլխանյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ
Ս. Թաիրյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ
Ռ. Վարդանյան - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի պաշտոնակատար
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան