Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 4 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2021-04-17-ից մինչև 2021-07-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-07-31Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2019 թվականի N 1703-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրակցված` 15 միավոր տրանսպորտային միջոցները՝ համաձայն N 7 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

3. Սահմանել, որ սույն որոշման՝

1) N 6 հավելվածում նշված ամենագնաց մեքենաների և մինիավտոբուսների գնման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն կազմակերպված գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի շրջանակներում մատակարարներին կարող է տրամադրվել կանխավճար պայմանագրերի գների մինչև 100 տոկոսի չափով.

2) 2-րդ կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. դեկտեմբերի 3

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը (մակնիշը) Արտադրման տարեթիվը Նույնականացման համարը Սկզբնական արժեքը (դրամ) Մնացորդային արժեքը (դրամ)

1. Նիսսան X Տերրա 2007 թ. 5N1AN08W98C500016 12000000 6 240 000

2. Նիսսան X Տերրա 2007 թ. 5N1AN08W28C500584 12000000 6 240 000

3. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525295880973 9135000 1 484 800

4. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525895884106 9500000 1 432 320

5. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525395871148 9500000 1 488 000

6. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525295881041 9130000 1 778 400

7. ՆիսսանՊատրուլ 2005 թ. JN8FY15Y85X545616 14100000 1 950 000

8. ՆիսսանՊատրուլ 2005 թ. JN8FY15YX5X545536 14100000 1 950 000

9. CEO M/T 4WD 2009 թ. LHA020GD18AS11717 7274000 1 450 000

10. CEO M/T 4WD 2009 թ. LHA020GD08AS13068 7274000 1 450 000

11. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525495881042 9135000 1 650 000

12. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525195881046 9135000 2 544 106

13. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525595871149 9135000 2 544 106

14. Կիա Սորենտո 2008 թ. KNAJC525695871144 9135000 2 544 106

15. Նիսսան Պատրուլ 2006 թ. JN8FY15Y66X553666 14570000 1 960 000

(հավելվածը խմբ. 17.09.20 N 1529-Ն, փոփ. 15.04.21 N 558-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։