Հոդված 18. Տեսչական մարմնի ֆինանսավորումը
Հոդված 18. Տեսչական մարմնի ֆինանսավորումը
1. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է վարչապետի աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում՝ առանձին տողով:
2. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:
3. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է Խորհրդի հավանությանը: Խորհրդի հաստատելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:
4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-267-Ն)
5. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պետք է պարունակի իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
6. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն Խորհրդի համաձայնությամբ:
(18-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-267-Ն)