Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների (այսուհետ` տեսչական մարմին) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության կազմակերպման առանձնահատկությունները, վերակազմակերպման և գործունեության դադարեցման կարգը, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հարկային և մաքսային մարմինների վրա, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի: