Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 1022-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1730-Ա

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 1022-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների և ազատականացման միջոցների ձեռնարկման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի «Արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների և ազատականացման միջոցների ընդունման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» N 1022-Ա որոշումը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։