ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 նոյեմբերի 2019 թ. N 616-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՆՌՈՒ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 26-րդ հոդվածով, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով «Մանռու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացված խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, 2019 թվականի հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 13-ին ի լրումն ներկայացված գրությունը, փաստաթղթերը, 2019 թվականի նոյեմբերի 13-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝
Հրամայում եմ
1. «Մանռու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր ք., Մ. Մկրտչյան փողոց թիվ 14 ռեստորան և քոթեջներ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համար՝ 17102019-07-0027) վայրում տրամադրել խաղատան կազմակերպման լիցենզիա։
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։
Ա. Ջանջուղազյան
ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿ
Հ/Հ Իրավաբանական անձի
անվանումը Գտնվելու
վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողության ժամկետը Տեղեկատվություն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգնման մասին Այլ տեղեկու-թյուններ
1. «Մանռու» ՍՊԸ Կոմիտաս /1/ 205, Երևան 0033, Հայաստան ԽՏ-011 19.11.2019թ. 01847701 290.110.04030 խաղատան կազմակերպման Մարզ Կոտայք, համայնք
Ծաղկաձոր ք.,
Մ. Մկրտչյան փողոց թիվ 14 ռեստորան և քոթեջներ անժամկետ ՀՀ ֆինանսների նախարարի 19.11.2019թ. թիվ 616-Ա հրամանով տրամադրվել է խաղատան կազմակերպման լիցենզիա: -