Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» 2001 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-276 օրենքի 6-րդ գլխի 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանել մինչև 170 մլն մ.3` բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում:
Օրենքով սահմանված կարգով Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու դեպքում Կառավարությունը «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված կարգով կարող է Ազգային ժողով ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր, որը հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ:»: