Հոդված 2
Հոդված 2.
Սույն օրենքի իմաստով սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեություն է համարվում Ցանկում ներառված բնակավայրերի վարչական սահմաններում`
1) առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունը.
2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը` Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս.
3) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-75-Ն)
4) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, ընդ որում, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը, որը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայությունները, մասնավորապես՝ սպասարկումը, մուտքի թույլտվությունը:
(2-րդ հոդվածը փոփ. 24.11.15 ՀՕ-141-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-297-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-75-Ն)