ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2019 թվականի N 1898-Ա
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
դեկտեմբերի 13-ի N 1898-Ա
որոշման
Ց Ա Ն Կ
«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ
Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները Իրավական հիմքը
1 2 3 4 5 6
1. «Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգերը հաստատելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2020 թ.
հունվարի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 20-րդ և 23-րդ կետեր
4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետեր
5-րդ հոդվածի 1-ին մաս
10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր
12-րդ հոդված
24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր
25-րդ հոդվածի 2-րդ մաս
26-րդ հոդվածի 3-րդ մաս
2. «Պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2020 թ.
փետրվարի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 26-րդ կետեր
4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ և 2-րդ մաս
11-րդ հոդվածի 1-ին մաս
3. «Պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգերին վերաբերող մեթոդական ձեռնարկները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2020 թ.
հունվարի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 20-րդ և 23-րդ կետեր
4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետեր
5-րդ հոդվածի 1-ին մաս
10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր
12-րդ հոդված
24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր
25-րդ հոդվածի 2-րդ մաս
26-րդ հոդվածի 3-րդ մաս
4. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն 2020 թ.
փետրվարի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 24-րդ կետ
5. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն 2020 թ.
մարտի 2-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում։ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 24-րդ կետ
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան