Հոդված 1
Հոդված 1.
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) «ավտոմոբիլ» հասկացության առաջին նախադասությունը «մեխանիկական տրանսպորտային միջոց» բառերից հետո լրացնել «(թեթև մարդատար ավտոմոբիլ, ավտոբուս, բեռնատար ավտոմոբիլ, բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, էլեկտրամոբիլ)» բառերով.
2) «կանգառ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«կանգառ` մինչև 5 րոպե կամ ուղևորի նuտելու, իջնելու և (կամ) տրանuպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը.».
3) «կայանում» հասկացությունը «անշարժ» բառից առաջ լրացնել «կանխամտածված» բառով.
4) «կցորդ (կիսակցորդ)» հասկացությունը «երթևեկելու համար» բառերից հետո լրացնել «(ներառյալ՝ հատուկ կցորդը)» բառերով.
5) «հարկադրված կանգառ» և «հեծանիվ» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հարկադրված կանգառ` տրանսպորտային միջոցի անսարքության կամ վարորդի կամ ուղևորի ֆիզիկական և (կամ) հոգեկան վիճակով և (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով կամ լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկվելու կամ այլ տրանսպորտային միջոցներին ճանապարհը զիջելու կամ ճանապարհային երթևեկության այլ մասնակցի կամ որևէ արգելքի հետ ընդհարումը կանխելու կամ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը կատարելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված պահանջը կատարելու նպատակով տրանuպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա.
հեծանիվ` առնվազն երկու անիվ ունեցող և, որպես կանոն, դրա վրա գտնվող անձի մկանային ուժով, մասնավորապես ոտնակի կամ բռնակի oգնությամբ շարժման մեջ դրվող տրանuպորտային միջոց, բացառությամբ հաշմանդամային uայլակի, որը կարող է ունենալ նաև երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ը չգերազանցող նոմինալ առավելագույն հզորությամբ` 25 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում ավտոմատ անջատվող էլեկտրական շարժիչ.».
6) «մեխանիկական տրանսպորտային միջոց», «մոպեդ» և «մոտոցիկլ» հասկացությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«մեխանիկական տրանսպորտային միջոց` շարժիչով շարժման մեջ դրվող տրանսպորտային միջոց, ներառյալ` տրակտորները, ինքնագնաց մեքենաները և մեխանիզմները (բացի այն տրանսպորտային միջոցներից, որոնց շարժիչի աշխատանքային ծավալը չի գերազանցում 50 խորանարդ սանտիմետրը), ինչպես նաև տրոլեյբուսները և էլեկտրամոբիլները.».
«մոպեդ` 50 uմ.3 աշխատանքային ծավալը չգերազանցող աշխատանքային ծավալով ներքին այրման շարժիչ կամ երկարատև ծանրաբեռնվածության ռեժիմում 0.25 կՎտ-ից ավելի և 4 կՎտ-ից պակաս նոմինալ առավելագույն հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանuպորտային միջոց, որի առավելագույն կառուցվածքային արագությունը չի գերազանցում 50 կմ/ժ-ը: Մոպեդին են հավասարեցվում համարժեք տեխնիկական բնութագրեր ունեցող քվադրիցիկլերը.
մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ.3-ը, կամ առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների` 400 կգ-ը (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ը) չգերազանցող զանգված և 15 կՎտ-ը չգերազանցող շարժիչի առավելագույն արդյունավետ հզորություն ունեցող տրիցիկլերը, ինչպես նաև մոտոցիկլային նստեցվածքով կամ մոտոցիկլային տեսակի ղեկով քվադրիցիկլերը.».
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«բեռնաուղևորատար ավտոմոբիլ` իր կառուցվածքով և կահավորվածությամբ բեռների փոխադրման, ինչպես նաև ուղևորների համար նախատեսված վեցից ոչ ավելի նuտատեղ ունեցող, ուղևորների և ուղեբեռի անվտանգ և հարմարավետ (բեռի փոխադրման համար նախատեսված հատվածը ուղևորների և ուղեբեռի փոխադրման սրահից հուսալիորեն առանձնացված) փոխադրման համար նախատեսված ավտոմոբիլ.
էլեկտրամոբիլ` էլեկտրաէներգիայի ինքնուրույն աղբյուրից սնուցվող մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչով շարժման մեջ դրվող ավտոմոբիլ (բացառությամբ տրոլեյբուսի և տրամվայի).
հատուկ ավտոմոբիլ` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված ավտոմոբիլ.
հատուկ կցորդ (կիսակցորդ)` իր վրա տեղադրված ագրեգատների, սարքերի և սարքավորումների օգնությամբ տարբեր` առավելապես ոչ տրանսպորտային (մարդ կամ բեռ փոխադրելու հետ չկապված) աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված կցորդ (կիսակցորդ).
տրիցիկլ` տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթության համեմատ համաչափ տեղակայված երեք անիվներով տրանսպորտային միջոց, որի շարժիչի աշխատանքային ծավալը (ներքին այրման շարժիչի դեպքում) գերազանցում է 50 uմ.3-ը, և (կամ) առավելագույն կառուցվածքային արագությունը (ցանկացած շարժիչի դեպքում) գերազանցում է 50 կմ/ժ-ը.
քվադրիցիկլ` 25 կմ/ժ-ից ոչ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ, 15 կՎտ-ից ոչ ավելի շարժիչի առավելագույն հզորությամբ, լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, ուղևորների, բեռի, իսկ էլեկտրական տրանսպորտային միջոցների դեպքում` նաև առանց մարտկոցների զանգվածի` 400 կգ-ից (բեռների փոխադրման համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար` 550 կգ-ից) ոչ ավելի զանգվածով, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին շահագործման համար նախատեսված քառանիվ մոտոտրանսպորտային միջոց.
քվադրոցիկլ` 69 կՊա-ից (0.7 կգուժ/սմ.2) ոչ ավելի ներքին ճնշմամբ անվադողերով, մոտոցիկլային նստեցվածքով նստատեղ և մոտոցիկլային տեսակի ղեկ ունեցող, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս միայն մեկ մարդու (վարորդի) փոխադրման (երթևեկության) համար նախատեսված մոտոտրանսպորտային արտաճանապարհային քառանիվ միջոց (մոտոամենագնաց): Քվադրոցիկլերը (մոտոամենագնացները), ինչպես նաև ձյունաճահճագնացները և ձյունագնացներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործելն արգելվում է.»: