ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 դեկտեմբերի 2019 թ.
ք. Երևան N 814-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
«ՍՋՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գործունեության իրականացման վայրը՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Րաֆֆու փողոց 111) զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 1145-Ա որոշում, լիցենզիայի սերիան՝ ԶԱ N 009) գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ. մայիսի 24-ը:
Նախարար Հ. Արշակյան
Ց Ա Ն Կ
ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/հ Լիցենզավորված անձի անվանումը կամ ազգանունը, անունը Լիցենզիայի համարը Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման ամսաթիվը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Լիցենզիայի
գործողության ժամկետը Ծանոթություն
1 2 3 4 5 6 7 8
1. «ՍՋՍ» ՍՊԸ ԶԱ 009 13.12.2019 Մարտական զենքի արտադրություն ՀՀ 24.05.2024 թ.