Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը
Հոդված 5. Աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը
1. Աուդիտորական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը ներառում են՝
1) սույն օրենքը.
2) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքը.
3) աուդիտորական գործունեության միջազգային ստանդարտները.
4) Մասնագիտական էթիկայի կանոնագիրքը.
5) «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր: