Հոդված 21. Որակավորման չեղարկման հիմքերը և կարգը
Հոդված 21. Որակավորման չեղարկման հիմքերը և կարգը
1. Որակավորումը չեղարկվում է այն դեպքերում, երբ՝
1) որակավորումն ստացվել է սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 19-րդ հոդվածով դիմողին ներկայացված պահանջների խախտմամբ.
2) ուժի մեջ է մտել դատարանի վճիռը, որը որպես պատիժ նախատեսում է որոշակի ժամկետով ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում.
3) չեն պահպանվել սույն օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները՝ կապված շարունակական մասնագիտական զարգացման հետ, բացառությամբ այն դեպքերի, որոնք հարգելի են համարվում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով նախատեսված` աուդիտորների և փորձագետ հաշվապահների շարունակական մասնագիտական զարգացման կարգի համաձայն.
4) փորձագետ հաշվապահը խուսափում է, «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն, արտաքին գնահատման ենթարկվելուց կամ արտաքին գնահատման արդյունքներով ստացել է «5» գնահատական:
2. Որակավորման չեղարկման որոշումն ընդունում է մասնագիտացված կառույցը:
3. Որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կարող է բողոքարկվել Հանրային վերահսկողության խորհուրդ՝ չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի համապատասխան որոշման ընդունման օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
4. Բողոքարկման ընթացքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը կասեցվում է: Բողոքարկման ընթացքում փորձագետ հաշվապահի՝ մասնագիտացված կառույցին անդամակցությունը համարվում է կասեցված: Հանրային վերահսկողության խորհրդի կամ դատարանի կողմից բողոքարկման չբավարարման դեպքում որակավորման չեղարկման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշումը մնում է անփոփոխ: Բողոքարկման բավարարման դեպքում Հանրային վերահսկողության խորհրդի որոշման հիման վրա մասնագիտացված կառույցը կայացնում է որակավորման չեղարկումը դադարեցնելու վերաբերյալ որոշում:
5. Անձը, որի որակավորումը չեղարկվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավունք չունի որակավորման քննությունների համար կրկին դիմելու մասնագիտացված կառույց դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով նախատեսված ժամկետի ընթացքում: