Գլուխ 3 · ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 18. Որակավորման քննությունների կազմակերպումը
Հոդված 18. Որակավորման քննությունների կազմակերպումը
1. Որակավորման քննություններն անցկացնում է մասնագիտացված կառույցի ստեղծած փորձագետ հաշվապահների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով), որի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատում է մասնագիտացված կառույցը: Հանձնաժողովի կանոնադրությունը համաձայնեցվում է Հանրային վերահսկողության խորհրդի հետ:
2. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը դիմողից գանձում է վճար: Վճարի չափը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: