Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 29. Անցումային դրույթներ

1. «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն տրված հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանալու դեպքում ֆինանսների նախարարությունը դրանց ժամկետը երկարաձգում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին այդ վկայականները հանդիսանում են գործող:

2. Եթե «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն տրված հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը:

3. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 8-րդ մասերով նախատեսված վկայականները հիմք են մասնագիտացված կառույցին որպես փորձագետ հաշվապահ անդամակցելու համար:

4. «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված՝ հաշվապահի որակավորման վկայական ունեցող հաշվապահն իրավունք ունի մինչև վկայականի գործողության ժամկետը լրանալը մասնագիտացված կառույցի սահմանած պարզեցված կարգով ստանալու սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորման վկայական:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին, «Աուդիտորական գործունեության մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-512-Ն oրենքի համաձայն, Կառավարության սահմանած կարգով հավատարմագրված մասնագիտացված կառույցի անդամը, որն ունի այդ մասնագիտացված կառույցի տված հաշվապահի որակավորման վկայագիր, սույն օրենքով նախատեսված մասնագիտացված կառույցի սահմանած կարգով կարող է այդ վկայագիրը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը փոխարինել սույն օրենքով նախատեսված փորձագետ հաշվապահի որակավորման վկայականով։

6. «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին:

7. «Հաշվապահական հաշվառման մաuին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի համաձայն՝ հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու համար մինչև սույն օրենքով նախատեսված առաջին մասնագիտացված կառույցի հավատարմագրումը ֆինանսների նախարարություն դիմած դիմողների որակավորման քննություններն անցկացվում են Կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1048-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգին համապատասխան:

8. Կենտրոնական բանկի տված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գործող՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի և ապահովագրական բրոքերային կազմակերպությունների հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը մինչև 2023 թվականի հունվարի 1-ը լրանալու դեպքում Կենտրոնական բանկը դրանց ժամկետը երկարաձգում է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Եթե Կենտրոնական բանկի տված վերոնշյալ՝ հաշվապահի որակավորման վկայականների գործողության ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո, ապա այդ վկայականները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև դրանց գործողության ժամկետը լրանալը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։