Գլուխ V · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 26. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները
Հոդված 26. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները
1. Լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստացած աուդիտորը, ինչպես նաև առևտրային կազմակերպությունը` անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից, բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների, եթե կազմակերպության`
ա) աշխատողներից առնվազն երկուսն աուդիտոր են.
բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 50 տոկոսն աուդիտոր է, և կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատկանում է նրանց:
2. Աուդիտորի որակավորման տվյալ վկայականը հիմք է հանդիսանում միայն մեկ լիցենզիայի` սույն հոդվածով սահմանված պայմանները կամ դրանցից որևէ մեկն ապահովելու համար:
(26-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.06.04 ՀՕ-93-Ն)