ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 2004 թվականի N 562-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների, ավիավառելիքի գնագոյացման, ինչպես նաև «Էրեբունի» և «Ստեփանավան» օդանավակայաններից քաղաքացիական չվերթների իրականացման առնչությամբ առաջացած մի շարք խնդիրների նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` պարբերաբար Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կատարած աշխատանքների ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. օգոստոսի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2004 թվականի
օգոստոսի 25-ի N 562-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա․ Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
Տ. Ռևազյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Անտոնյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ե․ Պետրոսյան - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Կարախանյան - Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Հ. Հովակիմյան - Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 28.09.04 N 629-Ա, 29.11.05 N 937-Ա, 23.03.07 N 245-Ա, խմբ. 12.09.08 N 704-Ա, 13.06.11 N 537-Ա, փոփ. 15.05.13 N 344-Ա, 09.07.14 N 631-Ա, 31.03.16 N 238-Ա, 25.07.16 N 675-Ա, խմբ. 16.08.18 N 1082-Ա, 20.12.19 N 1948-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան