Հոդված 1
Հոդված 1
Համաձայնագրի 6-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
«4. ԿԽՄԿ-ն իրավունք ունի իր գրագրությունը և այլ փաստաթղթերը կամ տեղեկատվությունն ուղարկել կամ ստանալ փոստով կամ կնքված փաթեթներով։ ԿԽՄԿ փոստը և փաթեթները օգտվում են այնպիսի արտոնություններից և անձեռնմխելիություններից, որոնք նախատեսված են դիվանագիտական փոստի համար` պայմանով, որ դրանք ունենան իրենց բնույթը նշող տեսանելի արտաքին նշաններ և պարունակեն միայն պաշտոնական օգտագործման համար նախատեսված փաստաթղթեր, տեղեկատվություն կամ առարկաներ:
5. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է ԿԽՄԿ զեկույցների, նամակների և այլ գրագրության բովանդակության և գրառումների գաղտնիությունը։ Այդ բովանդակությունը և գրառումները չպետք է բացահայտվեն դրանց հասցեատեր չհանդիսացող անձանց համար, ինչպես նաև չպետք է բացահայտվեն կամ օգտագործվեն դատական կամ վարչական վարույթների ընթացքում՝ առանց ԿԽՄԿ նախնական գրավոր համաձայնության։
6. Իր առաքելության և գործունեության շրջանակներում ԿԽՄԿ-ն անձնական տվյալները մշակելիս առաջնորդվում է անձնական տվյալների պաշտպանության միջազգային իրավունքում ընդունված սկզբունքներով և այդ սկզբունքներին համապատասխանող՝ անձնական տվյալների պաշտպանության մասին ԿԽՄԿ կանոններով:»։