Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-11-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 10. Լրատվության միջոցի անվանումը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Լրատվության միջոցի անվանումը

1. Լրատվության միջոցի անվանումը պետք է ընդունելի լինի հասարակական բարոյականության տեսանկյունից ու տարբերվի և շփոթության աստիճանի նման չլինի լրատվության այլ միջոցի, այդ թվում` վերջին երկու տարիներին տարածումը դադարեցրած լրատվության միջոցի անվանմանը, եթե վերջինիս տարածողը լրատվական գործունեություն իրականացնող նույն անձը չի եղել:

2. Լրատվության միջոցի անվանման մեջ հանրահայտ անձի անունը կամ դրա մի մասը, եթե դա ակնհայտորեն կապվում է այդ հանրահայտ անձի հետ, կարող է օգտագործվել միայն այդ անձի, իսկ նրա մահացած լինելու դեպքում` ժառանգի գրավոր համաձայնությամբ: Եթե անձը, իսկ նրա մահացած լինելու դեպքում` ժառանգը, գտնում է, որ լրատվության միջոցի գործունեությունն ստվերում է այդ անձի հեղինակությունը, ապա կարող է լրատվության միջոցի անվանման մեջ անձի անունն օգտագործելու իրավունքից զրկելու պահանջով դիմել դատարան:

3. Լրատվության միջոցի անվանման մեջ «Հայաստան» բառի հոլովաձևերն ու դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Լրատվության միջոցի անվանման իրավական պաշտպանության նպատակով այդ անվանումը կարող է գրանցվել որպես ապրանքային նշան:

5. Լրատվության միջոցի անվանման վերաբերյալ սույն հոդվածի պահանջները տարածվում են լրատվության միջոցի խորագրի, ինչպես նաև ցանցային լրատվության միջոցի հասցեի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։