Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-11-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը

Հոդված 13. Պարտադիր օրինակները և լրատվության միջոցների վարչական ռեգիստրը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Պարտադիր օրինակները և լրատվության միջոցների վարչական ռեգիստրը

1. Հայաստանի Հանրապետությունում նյութական կրիչի վրա թողարկված և Հայաստանի Հանրապետությունում տարածվող լրատվության միջոցի յուրաքանչյուր թողարկման երկուական օրինակ անվճար ուղարկվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ազգային գրադարան և Հայաստանի ազգային գրապալատ:

2. Լրատվության միջոցները, ըստ ստացված պարտադիր օրինակների և թողարկման տվյալների, հաշվառվում են Հայաստանի Հանրապետության լրատվության միջոցների վարչական ռեգիստրում, որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում, և որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։