ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 1955-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1247-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող` մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1247-Ա որոշումը:
2. Հաստատել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1955-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Պողոսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
Ա. Անտոնյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ
Ա. Գրիգորյան - Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Կարապետյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ
Մ. Մարտիրոսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան