ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 894-Ա
ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 21/1, բն. 5, ՀՎՀՀ՝ 02570903) իրականացվող՝ 3,727,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Համակարգչային տեխնիկայի նվիրատվություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 02570903)՝ «Այ Սթոր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02609826) 2019 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի մատակարարում՝ 3,727,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. դեկտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի 2019 թ.
դեկտեմբերի 24-ի N 894-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ»
1. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակին համակարգիչների նվիրատվություն
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից
3. Բարեգործը Թուֆենկյան Հիմնադրամ ընկերություն (գրանցված ԱՄՆ, Նյու Յորք նահանգ,
ք. Նյու Յորք, 3-րդ Ավենյու 919)
4. Ծրագիրը կատարողը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 21/1, բն. 5, ՀՎՀՀ` 02570903)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, պետական կառավարում
6. Ծրագրի բյուջեն 3,727,500 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2020 թվականի հունվարի 10-ից մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Տեխնիկական վերազինման նպատակով համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 3,727,500 դրամ արժողությամբ
2020 թվականի հունվարի 10-ից մինչև 2020 թվականի փետրվարի 10-ը
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Յոթ համակարգչի ձեռքբերում, ընդհանուր արժեքը` 3,727,500 դրամ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան