Հոդված 12
Հոդված 12
Կողմերն աջակցում են օպերատիվ-տեխնիկական կառավարման իրենց համակարգերի փոխգործակցությանը` գործող տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան:
Կողմերը կապի միջոցներով ապահովում են հաղորդակցությունների առաջնահերթ փոխանցումն արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման ընթացքում:
Կողմերը փոխադարձ օգնություն են ցուցաբերում միջազգային կապի գծերում վթարների հետևանքների վերացման ժամանակ:
Վերականգման աշխատանքների կատարման ընթացքում փոխգործակցության կարգը մշակվում և համաձայնեցվում է Կողմերի պետությունների կապի վարչակազմերի կողմից: