ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2020 թվականի N 66-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 37-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և» բառերը.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
հունվարի 22-ի N 66-Ա
որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2013 թ.
հոկտեմբերի 7-ի N 897-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» N 5222-ԱՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Շ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Յ. Բոյաջյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության
գլխավոր մասնագետ
Լ․ Քոչարյան - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի
պարտականությունները կատարող
Հ. Պոդոսյան - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի
իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար (խորհրդի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան