Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1986-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2020 թվականի N 83-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1986-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին» N 1986-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) 2-րդ ենթակետի «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. մեկ ներկայացուցիչ՝ Բարձրագույն դատական խորհրդից (համաձայնությամբ).».

2) 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված որևէ անդամի՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու վերաբերյալ համաձայնություն չներկայացվելու կամ համապատասխան անդամի թեկնածություն չառաջադրվելու դեպքում hանձնաժողովը կարող է կազմավորվել առանց այդ անդամին հանձնաժողովի կազմում ընդգրկելու:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2020 թ. հունվարի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։