ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 99-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 665-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 30-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 665-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի «մինչև 2019 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի մայիսի 1-ը էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով» բառերով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
հունվարի 30-ի N 99-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 30-ի N 665-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)
Ս. Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
(աշխատանքային խմբի համաղեկավար)
Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Վ. Հովհաննիսյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
(համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական
դեպարտամենտի պետի տեղակալ
Ն. Գաբրիելյան - Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Մելիքյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես
կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ (համաձայնությամբ)
Գ. Թովմասյան - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ (համաձայնությամբ)
Վ. Շահնազարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության
թիվ 3 բաժնի պետ
Ա. Անտոնյան - ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ
Կ. Սահակյան - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության
գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական
հանցագործությունների քննության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես
կարևոր գործերի ավագ քննիչ (համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության
բաժանմունքի պետ
Լ. Սահակյան - Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության պետ (համաձայնությամբ)
Վ. Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
Ն. Զեյնալյան - ՀՀ արդարադատության նախարարի օգնական
Ա. Խաչատրյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների
կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի գլխավոր
հարկային տեսուչ
Ա. Մկրտչյան - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների
հանձնաժողովի քարտուղար»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Է. Աղաջանյան